Ի՞նչ ուտել ամռան տապին
Աշխարհում
19:46 01/08/2020
Աշխարհ

Ի՞նչ ուտել ամռան տապին

Սննդաբան Մարինա Մակիշան պատմել է, թե  շոգ եղանակին ինչ  սննդակարգի պետք է հետևել:

Նրա խոսքով, հիմնական կերակուրը պետք է ընդունել նախաճաշի և ընթրիքի ժամանակ, երբ դրսում համեմատաբար զով է: Այդ ժամանակ թույլատրելի է թռչնամսի և ձկան օգտագործումը:

«Օրվա ընթացքում կերակուրները պետք է լինեն թեթև և ներառեն կաթնամթերք և բանջարեղեն»,-ասել է Մակիշան:

«Հետևաբար` նախընրելի է կաթնամթերք պարունակող տարբեր հեղուկներ` կեֆիր, ֆերմենտացված կաթնամթերք պարունակող ապուրներ, ակրոշկա, բուլղարական թարթառ: Կաթնային սպիտակուցը ավելի հեշտ է մարսվում»,- աս ել է նա «Zvezda» - ին տված մեկնաբանության մեջ:

Ըստ բժշկի, պտուղները նույնպես կարելի է ներառել սննդակարգում, բայց դրանք պետք է օգտագործել չափավոր` շաքարի բարձր պարունակության պատճառով:

 

Placeholder
Ի՞նչ ուտել ամռան տապին