Օլիմպիական խաղերի մեկնարկից չորս տարի առաջ բացվել է «Փարիզ-2024» ակումբը
Աշխարհում
14:25 29/07/2020
Հայաստան

Օլիմպիական խաղերի մեկնարկից չորս տարի առաջ բացվել է «Փարիզ-2024» ակումբը

33-րդ ամառային օլիմպիական  խաղերի մեկնարկից չորս տարի առաջ, հատուկ երկրպագուների համար, բացվել է «Փարիզ -2024» անվանումով  ակումբը։ Անդամագրված մարզասերները  կհանդիպեն օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նշանավոր մարզիկների հետ, կմասնակցեն հետաքրքիր  մարզամշակութային մրցույթների, միջոցառումների և այլն։

Հայտնի է ֆրանսիացիերի կիրքը արկածների և սպորտի նկատմամբ, որի արդյունքում երկրի բնակչության  84 տոկոսը աջակցում է օլիմպիական խաղերի անցկացմանը, - ասել  է կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն։

Հարկ է ասել, որ «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կազմկոմիտեում աշխատում է նաև Եվրոպայի հեռացատկի անգերազանցելի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի կրտսեր դուստրը՝ Լուսինեն։

Placeholder