«Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով»
Քաղաքական
18:18 29/07/2020
Հայաստան

«Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով»

Նոր տեսակի կորոնավիրով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում բարելավվել է։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին։ Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե համեմատությունը հարաբերական է, քանի որ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով։Այս ընթացքում Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից։ Բայց որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում, ակնհայտ է։»,-ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով ՝ իրավիճակի բարելավումը կապված է նաև Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային քայլերի հետ, այն է՝ փակ և բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը։

Placeholder
«Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով»