Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Տարածաշրջան
12:46 29/07/2020
Տարածաշրջան

Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենն ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ: Այս մասին գրում է «Արևելք» լրատվականը։

Նշվում է, որ թուրքական մամուլը, ներկայացնելով լուրը,  նշել է, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն է արել, հետո ամուսնացել՝ կազմելով գեղեցիկ ընտանիք:

Արման Բիչակչյանը գործարար է, աշխատում է աշխարհահռչալ հայ ոսկերիչ Սևան Բիչակչյանի հետ, ում անվանում են «Մատանիների տիրակալ»։ Արմանը նրա զարմիկն է։ Փեսացուի հայրը Պոլսո հայ հոգևորական է՝ Տ․Զավեն քահանա Բիչակչյանը։

Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Կիվմիվշ»» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Placeholder
Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ