Հրապարակ. Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել
Օրվա մամուլ
09:41 30/07/2020
Հայաստան

Հրապարակ. Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը քննարկում էր հավաքների ազատության սահմանափակումը վերացնելու հայցով վարչական դատարան դիմելու հարցը։ Շաբաթներ առաջ նույն հարցով նրանք նախագիծ էին ներկայացրել ԱԺ, սակայն մերժվեց։ Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել։

«Հետագա զարգացումների մասին կհայտնենք»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Մեր տեղեկություններով՝ եռյակում հույս ունեն, որ արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 13-ից հետո չեն երկարաձգի, ուստի անիմաստ են համարում դատարան դիմելը։ Եթե այս կանխատեսումները սխալ լինեն, կվերանայեն որոշումը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
Հրապարակ. Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել