Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին
Առողջություն
16:48 30/07/2020
Հայաստան

Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին

Օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից՝ հիշեցնելով, որ ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:

Հիշեցնենք, երեկվա ասուլիսում անդրադառնալով հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ կան բազմաթիվ ազատ մահճակալներ։ Հետևաբար մի շարք  ԲԿ-ներ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի մեկից կվերադարձնենք իրենց հիմնական աշխատանքին։ Եվս  3 բժշկական կենտրոններ Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կվերադառնան իրենց աշխատանքին և այս տրամաբանությամբ  կշարունակենք։ Հավելյալ մահճակալների ֆոնդ չենք պահի, բայց միևնույն ժամանակ 2800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու»,- նշել է  Թորոսյանը։

Placeholder
Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին