Վրաստանի կառավարությունը Wizz air-ին և Ryanair-ին արգելել է չվերթներ իրականացնել
Քաղաքական
13:09 30/07/2020
Տարածաշրջան

Վրաստանի կառավարությունը Wizz air-ին և Ryanair-ին արգելել է չվերթներ իրականացնել

Վրաստանի կառավարությունը Wizz air և Ryan air ավիաընկերություններին արգելել է աշխատել օգոստոսին։

Օգոստոսին կանոնավոր չվերթներ կան միայն Փարիզ, Մյունխեն և Ռիգա ուղղություններով։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ  կառավարությունը նշված ցածր բյուջետային ընկերություններին թռիչքների թույլտվություն չի տվել։

Ալիք Մեդիայի փոխանցմամբ, պատճառը երկրում համաճարակային իրավիճակն է:

«Մեկ ամգամ էլ բացատրեմ` ինչու է Ryanair-ի և Wizz Air-ի հետ աշխատանքն առավել մեծ ժամանակ է պահանջում, քան ասենք Lufthansa-ի կամ Air France-ի։ Առաջինները ցածր բյուջետային են, ու ցածր գները պահպանելու համար նրանք ստիպված են լինելու շաբաթական 2 անգամ չվերթ իրականացնել։ Այս փուլում նրանք պաշտոնապես առաջարկել են ավելի քան 10 ուղղություն։ Սա նշանակում է շաբաթական 20-ից ավելի թռիչք ու ուղևորների մեծ հոսք։ Մեր երկիրը դեռ պատրաստ չէ դրան։ Մենք պետք է պահպանենք մեր գլխավոր ձեռքբերումը` բնակչության առողջությունը», - ասել է նախարարը։ 

Placeholder
Վրաստանի կառավարությունը Wizz air-ին և Ryanair-ին արգելել է չվերթներ իրականացնել