Ծիծաղը  առողջությունը և ծերությունը
Աշխարհում
18:47 01/08/2020
Աշխարհ

Ծիծաղը առողջությունը և ծերությունը

Ճապոնիայի Նագոյա համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տարեց մարդկանց համար, ովքեր չեն ծիծաղում իրենց առօրյայում, ռիսկը, որ հետագայում նրանք չեն կարողանա իրենց մասին հոգ տանել և արտաքին օգնության կարիք կունենան, ավելանում է 1,4 անգամ: Խմբի ղեկավար, Նագոյայի համալսարանի բժշկական հետազոտությունների ամբիոնի կանխարգելիչ բժշկության ամբիոնի դոցենտ Քենջի Տիկեուտին «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է ուսումնասիրության և այդ երևույթի պատճառների մասին:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ՝ Քենջի Տիկեուտին երեք տարի շարունակ հետևում է 65 տարեկանից բարձր մարդկանց: Փորձին մասնակցել է 14.233 մարդ: Խնդիր էր դրված պարզել ծիծաղի հաճախության և ուժը պահպանելու ունակության կապը, որպեսզի ինքնուրույն սպասարկեն իրենց, առանց այլ օգնության,  ծիծաղի և մահվան: Բոլոր ուսումնասիրվողները բաժանվել էին չորս խմբի՝ կախված այն բանից, թե որքան հաճախ են նրանք բարձրաձայն ծիծաղում: Արդյունքում պարզվել է, որ ինքնուրույն շարժվելու ունակությունը կորցնելու և ինքն իրեն խնամելու հնարավորությունը կորցնելու ռիսկը նրանց մոտ է մեծ, ովքեր խոստովանել են, որ հազիվ են ծիծաղում: Վերջիններիս մոտ ռիսկը  ավելանում է 1,4 անգամ ՝ համեմատած նրանց հետ, ովքեր ծիծաղում են գրեթե ամեն օր: Նման արդյունքներ առաջին անգամ են  բացահայտվում աշխարհում:

Քենջի Տիկուչին կարծում է, որ այս երևույթի բացատությունը, թերևս, պետք է փնտրել իմունիտետի բարձրացման մեջ:

«Կարծիք կա, որ հաճախակի ծիծաղը բերում է իմունային համակարգի բարելավմանը և արյան շրջանառության խթանմանը: Կարծում եմ, որ նույն մեխանիզմն աշխատում է ընդհանուր վիճակի դեպքում, երբ արտաքին օգնության կարիքը ծագում է, կամ մարդը կարողանում է իր սեփական ուժերն օգտագործել առօրյա կյանքում: Այս պարագայում մենք ուսումնասիրության չափանիշն ենք ընդունել կախվածության այն աստիճանը, երբ  մարդը չի կարողանում վեր կենալ և ինքնուրույն քայլել, նա օգնելու կարիք  է զգում», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գիտնականը:

Միևնույն ժամանակ, հնարավոր չէր պարզել կապը մեկ այլ հարթության՝ մասնավորապես կապը մարդու ծիծաղի հաճախականության և մահվան տարիքի միջև: Գիտնականները ակնկալում են, որ հետագայում նրանք կկարողանան օգտվել ուսումնասիրության արդյունքներից՝ տարեց մարդու վիճակի հետագա փոփոխությունների վաղ կանխատեսման համար:

Քանի որ հաստատվել է, որ տարեցները, ովքեր քիչ են ծիծաղում, ինքնուրույնությունը կորցնելու մեծ վտանգի են ենթարկվում, ապա այն ցույց է տալիս այդ վիճակի վաղ կանխատեսման հավանականությունը՝ կախված ծիծաղի հաճախության նվազումից», - հայտնել է գիտնականը:

Placeholder
Ծիծաղը առողջությունը և ծերությունը