Տոկիոյի թիավարության օլիմպիական կենտրոնը դռներն է բացել բոլոր այցելուների առջև
Աշխարհում
15:05 30/07/2020
Հայաստան

Տոկիոյի թիավարության օլիմպիական կենտրոնը դռներն է բացել բոլոր այցելուների առջև

Տոկիոյի թիավարության օլիմպիական կենտրոնը դռներն է բացել բոլոր այցելուների առջև: Մինչև 2020 թ․ դեկտեմբերի 28-ը այնտեղ կարելի է ազատ մարզվել։ «Կասաի» թիավարության  ջրանցքում Տոկիոյի բնակիչները կարող են  պարապել նաև ռաֆթինգ կամ քայաքինգ մարզաձևերով, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունը հավանության է արժանացրել «Տացումի» ջրագնդակի կենտրոնը, որը հատուկ կառուցված է օլիմպիական խաղերի համար: Այնտեղ կպարապեն պրոֆեսիոնալ և սիրողական խմբերը, պայմանով, որ չընդհատվեն խաղերի նախապատրաստական աշխատանքները։

2020-ի օգոստոսից մինչև 2021-ի ապրիլը կենտրոնում կանցկացվեն տեղական  մրցումներ և ուսումնամարզական հավաքներ: Համավարակի վերանալուց հետո այն բաց կլինի հասարակության համար:

Ավելի վաղ «Տոկիո-2020» կազմկոմիտեն հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել խաղերի բոլոր ասպարեզների օգտագործման վերաբերյալ։


 

Placeholder