Սիրիան կկառուցի նոր Սուրբ Սոֆիա Ռուսաստանի աջակցությամբ՝ որպես Թուրքիայի դեմ բողոք
Քաղաքական
11:48 30/07/2020
Տարածաշրջան

Սիրիան կկառուցի նոր Սուրբ Սոֆիա Ռուսաստանի աջակցությամբ՝ որպես Թուրքիայի դեմ բողոք

Լիբանանի «Ալ-Մոդոն» լրատվամիջոցի փոխանցմամբ ՝ Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ կկառուցի Սուրբ Սոֆիայի կրկնօրինակը՝ որպես թուրքական ռեժիմի դեմ բողոքի, որը Այա Սոֆիան մզկիթի վերածեց:

Սիրիայի պրոկառավարական Ազգային պաշտպանության ուժերի միլիցիայի առաջնորդ Նաբեբուլ Ալ-Աբդուլլահը հավանություն է ստացել Համայի Մետրոպոլիտեն եպիսկոպոս Նիկոլա Բաալբակիից՝  Համայի նահանգի Սկալբիա քաղաքում նոր եկեղեցի կառուցելու համար:

Ինչպես գրում է Greek City Times-ը, Սկալբիայի ավելի քան 17,000 բնակիչների ճնշող մեծամասնությունը հույն ուղղափառներ են:

Ալ-Մոդոնը նշել է, որ եկեղեցու կառուցման համար ֆինանսավորումը Ռուսաստանի կողմից գործնական և անուղղակի առաջին արձագանքն է, որն իր զայրույթն է հայտնել Թուրքիայի դեմ՝ Սուրբ Սոֆիան վերափոխելու համար:

Ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ «ի տարբերություն Թուրքիայի, Սիրիան մի երկիր է, որն ակնհայտորեն ցույց է տալիս խաղաղ և դրական միջկրոնական երկխոսության հնարավորությունը», հավելելով, որ «Ռուսաստանում ուղղափառ քրիստոնյաները կարող են օգնել Սիրիային շինարարության հարցում»:

Placeholder
Սիրիան կկառուցի նոր Սուրբ Սոֆիա Ռուսաստանի աջակցությամբ՝ որպես Թուրքիայի դեմ բողոք