Կորոնավիրուսից շտապ օգնության բուժքույր է մահացել
Առողջություն
17:55 30/07/2020
Հայաստան

Կորոնավիրուսից շտապ օգնության բուժքույր է մահացել

Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: 

Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ ու համբերություն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսից բուժանձնակազմի անդմաների մահեր են գրանցվել։ 

Placeholder
Կորոնավիրուսից շտապ օգնության բուժքույր է մահացել