Հոմենեին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի դեմ հանցագործություն է համարել
Քաղաքական
18:27 31/07/2020
Աշխարհ

Հոմենեին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի դեմ հանցագործություն է համարել

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեին ԱՄՆ պատժամիջոցներն անվանել է հանցագործություն իսլամական հանրապետության դեմ: Նա նման հայտարարություն է արել ուրբաթ օրը՝ Վաշինգտոնի կողմից Իրանի միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերի դեմ սահմանափակող միջոցների ընդլայնման ֆոնին: «ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն են Իրանի դեմ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Հոմենեին:

Նրա ելույթը, որը համընկնում էր Քուրբան-բայրամ զոհաբերության կրոնական տոնի հետ, հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ: Հոգևոր առաջնորդը հավելել է, որ բանակցություններ սկսելու առաջարկությունների ֆոնին, Իրանը չպետք է զիջումների գնա: «Եթե ԱՄՆ-ի պայմաններն ընդունվեն, նրանք նորերը կառաջադրեն»,-շեշտել է նա: Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հինգշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը ընդլայնում է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

Ըստ նրա, լրացուցիչ սահմանափակումները նախատեսվում են Իրանին այնպիսի արտադրանքների մատակարարումը կանխելու համար, որոնք կարող են օգտագործվել միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերի իրականացման մեջ: Հոմենեին «անհեթեթություն» է անվանել նաև եվրոպական INSTEX ֆինանսական մեխանիզմ, որը ստեղծվել է Թեհրանի հետ ֆինանսական հարաբերությունները պահպանելու համար՝ ի հակակշիռ ԱՄՆ պատժամիջոցների:

«Վերջին եվրոպական նախաձեռնությունը անհեթեթություն էր, որը կոչվում է INSTEX»,-ասել է նա: Նար խոսքով, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկան միջուկային գործարքից, եվրոպացիները շարունակում էին Իրանին սպասեցնել: «Եվրոպայի խոստումներին չի կարելի վստահել: Եվրոպացիները ոչինչ չեն ձեռնարկել Վաշինգտոնի միջուկային գործարքից դուրս գալուց հետո», - ասել է հոգևոր առաջնորդը: 

Placeholder