Երկար դադարից հետո կվերսկսվեն հայ-ուկրաինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները
Տնտեսություն
13:06 31/07/2020
Հայաստան

Երկար դադարից հետո կվերսկսվեն հայ-ուկրաինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները

Երկար դադարից հետո կվերսկսվեն հայ-ուկրաինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները։

Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի հուլիսի 30-ին  Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայի և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկվելիք հաջորդ քայլերի վերաբերյալ ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու համար:

Placeholder
Երկար դադարից հետո կվերսկսվեն հայ-ուկրաինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները