Արտակ Բեգլարյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Իրավունք
12:45 31/07/2020
Հայաստան

Արտակ Բեգլարյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին:

Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրեր և մտքեր են փոխանակվել օրակարգային որոշ հարցերի շուրջ:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և կորոնավիրուսի համավարակի համատեքստում, ինչպես նաև առաքելության պատրաստակամությունն Արցախի բնակչությանը բազմակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: 

Իր հերթին Բերտրան Լամոնը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել ԿԽՄԿ առաքելության կողմից նախատեսվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել առկա համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Placeholder
Արտակ Բեգլարյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին