Աչաջրի Առողջության կենտրոնում նորածնի ճիչեր չեն լսվի
Օրվա թեմա
10:03 01/08/2020
Հայաստան

Աչաջրի Առողջության կենտրոնում նորածնի ճիչեր չեն լսվի

Տավուշի մարզի Աչաջուր առողջության կենտրոնում այլևս նորածնի ճիչեր չեն լսվի։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով, ծննդատան գործունեությունը կասեցվել է։

Կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը նշում է՝ ինքն ինչքան հնարավոր էր, պայքարեց, սակայն ապարդյուն։

«Սիրելի տավուշցիներ, ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը (Աչաջրի ծննդատունը)։

Ելնելով տրված հրամանից, որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ՝ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։ Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:

Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի,սակայն ապարդյուն......»,-գրել է բժիշկը։

«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը հրապարակել է Թորոսյանի հրամանաի լուսանկարն ու գրել.

«Թորոսյան չհավատաս , որ քո այս կազմաքանդ , ապազգային , տմարդի , անօրինական ծրագիրը իրագործելու ես։

Աչաջուր ԱԿ-ից ձեռքերդ հեռու»։

Ի դեպ, կենտրոնում փակվելուց մեկ օր առաջ էլ երեխա է լույհս աշխարհ եկել։

«Աչաջուր Ակ-ում սահմանամերձ Ոսկեվան համայնքից ծննդկանը ունեցել է հայ քաջարի զավակին։ Քաշը՝ 3100,0 գրամ, հասակը՝ 51 սմ»,-գրել է Ներսիսյանը։


 

Placeholder