Կարեն Ավագյանը փորձագիտական խմբի ղեկավարի հարցով դիմելու է ԱԱԾ
Կրթություն, գիտություն
10:38 01/08/2020
Հայաստան

Կարեն Ավագյանը փորձագիտական խմբի ղեկավարի հարցով դիմելու է ԱԱԾ

Ակտիվ քաղաքացի Կարեն Ավագյանը հայտարարում է՝ ԿԳՆ հրապարակած չափորոշիչների հարցով դիմելու են ԱԱԾ։ Հենց այս համատեքստում նա ընդգծում է ԿԳՄՍ նախարարության ու ԱԱԾ-ի ապաքաղաքական կառույցներ լինելու կարևորությունը։

«Վերջերս պարզուեց, որ «Հայոց պատմութիւն», «Համաշխարհային պատմութիւն», «Հասարակագիտութիւն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչեանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմութեան ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատութիւն և այլընտրանքներ» աշխատութիւնը, որտեղ մանրամասն ներկայացուած է, թե ի՞նչ չափորոշիչներով պէտք է առաջնորդուեն Հայաստանում և Թուրքիայում պատմութեան գրքեր կազմելիս։

Հիմա այս խայտառակ աշխատութեան հեղինակներից մէկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։

Այս հանգամանքը մեզ (և ոչ միայն մեզ) խիստ մտահոգութեան տեղիք է տուել և մենք պատրաստուում ենք դիմել Ազգային անվտանգութեան ծառայութեյանը, որովհետև այստեղ պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապուած խնդիրներ ենք տեսնում»։

Placeholder