Դատախազությունը պահանջել է վերսկսել Դեպարդեի՝ բռնաբարության գործով քննությունը
Իրավունք
16:58 01/08/2020
Աշխարհ

Դատախազությունը պահանջել է վերսկսել Դեպարդեի՝ բռնաբարության գործով քննությունը

Ֆրանսիայի դատախազությունը դիմել է դատարան՝ վերսկսելու բռնաբարության գործով քննությունը, որում որպես մեղադրյալ ներգրավված է հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն։  Վերջինի գործողություններից տուժած կինը կրկին դիմել է իրավապահ մարմիններին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ քաղհայցի տեսքով բողոքի ներկայացումը պրակտիկորեն հանդիսանում է քննության մեկնարկ։

Դեպարդիեն այս գործով սկսել է անցնել 2018-ի օգոստոսից։ 20-ամյա մի աղջիկ վստահեցրել է, որ դերասանը իր նկատմամաբ երկու անգամ սեռական ոտնձգություն է թույլ տվել Փարիզում գտնվող իր տանը։ Դերասանը աղջկա հոր ընկերն է, խոստացել է նրան աջակցել՝ տակոց կարիերայի վերաբերյալ մի քանի խորհուրդներ։

Դերասանը չի ընդունում մեղադրանքը։ Քննությունը ընդհատվել է անցած տարվա հունիսին։
 

Placeholder
Դատախազությունը պահանջել է վերսկսել Դեպարդեի՝ բռնաբարության գործով քննությունը