Ձյուբան ցանկանում է կարիերան շարունակել հեռուստատեսությունում
Աշխարհում
17:15 03/08/2020
Աշխարհ

Ձյուբան ցանկանում է կարիերան շարունակել հեռուստատեսությունում

Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբան խոսել է ապագայում հեռուստատեսությունում  աշխատելու ցանկության մասին, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

Ձյուբան նշել է, որ նա կարող է դառնալ հեռուստալիքներից մեկի ֆուտբոլային մեկնաբան: «Եթե դա տեղի ունենա, ես հետևելու եմ յուրաքանչյուր խաղին և փորձելու եմ օբյեկտիվ լինել»,- ասել է նա։

Հարձակվողը հավելել է, որ մինչ այժմ իրեն ավելի շատ տեսնում էր մարզչի դերում: Սակայն, ապագայում նա հրաժարվել է այդ հեռանկարից:

«Ես որոշել եմ, որ եթե ուզում եմ ֆուտբոլում մնալ, ապա իմ տեղը կլինի դաշտի կողքին, և ոչ թե գրասենյակում», - եզրափակել է հարձակվողը:

Օգոստոսի 1-ին Ձյուբան ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (RPL):

Placeholder