03.08.2020. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահվան 8 դեպք
Օրվա թեմա
11:01 03/08/2020
Հայաստան

03.08.2020. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահվան 8 դեպք

Կիրակի օրվա ընթացքում կորոնավիրուս ախտորոշվել է 52 մարդ մոտ։ Անցած մեկ օրում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 8 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից  հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 167095 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած»,-հայտնում են ԱՆ-ից։

Placeholder
03.08.2020. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահվան 8 դեպք