Microsoft-ը հաստատում է, որ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու մասին
Տնտեսություն
14:06 03/08/2020
Աշխարհ

Microsoft-ը հաստատում է, որ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու մասին

Microsoft ընկերությունը հաստատել է, որ բանակցություններ է վարում ԱՄՆ-ում չինական «TikTok» հավելվածը գնելու մասին: Այս մասին գրում է Euronews-ը։

Բլոգում գրառման մեջ ընկերությունն ասել էր, որ տեսանյութերի տարածման ծրագիրը ձեռք բերելու շուրջ քննարկումները կշարունակվեն՝ Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի արդյունքներով:

Այս հայտարարությունն արվում է այն բանից հետո, երբ ուրբաթ Թրամփը սպառնաց արգելել հավելվածը Միացյալ Նահանգներում՝ վարչակազմի պաշտոնյաների կողմից վերջին շաբաթներին բարձրաձայնվող անվտանգության մտահոգությունների պատճառով:

Microsoft-ը նշել է, որ պարտավորվում է ձեռք բերել TikTok-ը «անվտանգության ու  Միացյալ Նահանգներին տնտեսական օգուտներ բերելու համար», հավելելով, որ ընկերությունը կապահովի, որ «TikTok-ի ամերիկյան օգտատերերի բոլոր անձնական տվյալները կմնան Միացյալ Նահանգներում»:

Նշենք, որ ԱՄՆ-ը կարծում է, որ չինական հավելվածն օգտատերերի տվյալները տրամադրում է Չինաստանի կառավարությանը։

Placeholder
Microsoft-ը հաստատում է, որ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու մասին