Ռուսաստանը բանակցում է Բրազիլիայում և Հնդկաստանում COVID-19 պատվաստանյութի արտադրության շուրջ
Աշխարհում
09:29 04/08/2020

Ռուսաստանը բանակցում է Բրազիլիայում և Հնդկաստանում COVID-19 պատվաստանյութի արտադրության շուրջ

Ռուսաստանը բանակցություններ է վարում Բրազիլիայում և Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության վերաբերյալ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռուսաստան-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Նրա խոսքով ՝ այլ երկրները նույնպես հետաքրքրություն են հայտնել իրենց տարածքում ռուսական պատվաստանյութ արտադրելու վերաբերյալ, այդ երկրների թիվը հասնում է 20-ի:

Նա նշել է, որ սրանք պետություններ են, որոնք անհամբերությամբ են սպասում աշխարհում առաջին պատվաստանյութերի ստեղծմանը: Այդ հարցում առնվազն հինգ երկիր ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ:
 

Placeholder
Ռուսաստանը բանակցում է Բրազիլիայում և Հնդկաստանում COVID-19 պատվաստանյութի արտադրության շուրջ