Կոռուպցիայի գործով հետաքննվող Իսպանիայի նախկին թագավոր լքում է երկիրը
Քաղաքական
11:13 04/08/2020
Աշխարհ

Կոռուպցիայի գործով հետաքննվող Իսպանիայի նախկին թագավոր լքում է երկիրը

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը հետաքննվում է կոռուպցիայի մեղադրանքով, հայտարարել է, որ նա հեռանում է երկրից՝ իր որդուն՝  Ֆիլիպ VI թագավորին ուղղված նամակում: Այս մասին գրում է Euronews-ը։

Հաղորդվում է, որ 82-ամյա Կառլոսը միլիոնավոր եվրո է ստացել Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլահից, որի մի մասը, իբր, այնուհետև նա ենթադրաբար փոխանցել է նախկին սիրուհու բանկային հաշվի անվան տակ:

«Առաջնորդվելով իսպանացիների, նրանց հաստատությունների և Ձեզ որպես թագավորի համար ամենալավ ցանկություն ունենալու համոզմամբ` տեղեկացնում եմ տեղափոխվելու իմ որոշման մասին, այս անգամ Իսպանիայի սահմաններից դուրս», - ասում է նա Իսպանիայի արքայական պալատին ուղարկված նամակում, որը հրապարակվել է թագավորական ընտանիքի կայքում։

Խուան Կառլոսը նշել է,  որ ուզում է այնպես անել, որ չբարդացնի իր որդու դերը՝ հավելելով, որ «իմ ժառանգությունը և իմ սեփական արժանապատվությունը պահանջում են, որ այդպես լինի»:

Հայտնի չէ, թե երբ նա կհեռանա Իսպանիայից, կամ ուր կմեկնի:

Նրա փաստաբան Խավիեր Սանչես-Յունկոն հայտարարության մեջ ասում է, որ Խուան Կառլոսը կմնա դատախազների համար հասանելի, և որ նրա մեկնումը արդարադատությունից խուսափելու միջոց չէ:
82-ամյա Խուան Կառլոսը գահից հեռացավ 2014-ին՝ մի շարք սկանդալների պատճառով: Նրա որդին՝ թագավոր Ֆիլիպ VI- ը նրան հաջորդեց։

Թագավոր Ֆիլիպը հրաժարվել է հորից իր անձնական ժառանգությունից և չեղյալ է հայտարարել Խուան Կառլոսի տարեկան աշխատավարձը այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնում են, որ նա շահառուն է այն օֆշորային հաշվի, որը ենթադրաբար փոխանցվել է Սաուդյան Արաբիայից ու կազմում է մոտ  65 միլիոն եվրո։

Նշենք, որ Խուան Կառլոսը 1975 թվականին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո երկրում վերականգնեց ժողովրդավարությունը:
 

Placeholder
Կոռուպցիայի գործով հետաքննվող Իսպանիայի նախկին թագավոր լքում է երկիրը