Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
Իրավունք
18:27 04/08/2020
Հայաստան

Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ

Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիների ու ոստիկանների միջև լարված իրավիճակ է։ Մի խումբ քաղացիներին բերման ենթարկեցին, քաղաքացիներից մեկն էլ ինքնազգացողության անկման խնդիր ունեցավ։

Նշենք, որ ակտիվիստները փակել են Ջերմուկ տանող միակ ճանապարհը, քանի որ ավելի վաղ Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը:

Ակտիվիստները տնակները տեղադրել են մայթեզրին և շարունակում են պայքարը։
Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, իսկ քաղաքացիները շարունակում են կոչեր հնչեցնել առ այն, որ «Ամուլսարը սար է մնալու»։

Բերման ենթարկվածների թվում են նաև բնապահպաններ, մասնավորապես, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ներկայացուցիչ Վահագն Վարագյանը։ Ի դեպ, ոստիկաններից մեկը  քաղաքացիական հագուստով էր, որը չպատասխանեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքը ոստիկան է, թե ոչ։ 

Placeholder
Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ