Շենգավիթի ղեկավարը հորդորում է սեփական միջոցներով ապամոնտաժել ավտոտնակները
Հասարակություն
17:16 05/08/2020
Հայաստան

Շենգավիթի ղեկավարը հորդորում է սեփական միջոցներով ապամոնտաժել ավտոտնակները

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դիմել է շրջանի բնակիչներին՝ հորդորելով սեփայշկան միջոցներով ապամոնտաժել  ինքնակամ զավթած տարածքները։

«Հարգելի՛ շենգավիթցիներ.

բակի բարեկարգման 2021թ.-ի ծրագրում կարող է ընդգրկվել ձեր բակը, եթե՝

Շենքի սեփականատերերի նախաձեռնությամբ և միջոցներով կապամոնտաժվեն՝

✅ Ցանկապատված տարածքները.
✅ Ավտոտնակները.
✅ Այլ ինքնակամ զավթված տարածքները.

Դիմել՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժին, Գ.Նժդեհի 26, հ. 202 սեն. հեռ.՝ 011518770, մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Placeholder