05.08.2020. Կորոնավիրուսով վարակի 288 նոր դեպք, երկու մահ
Օրվա թեմա
11:03 05/08/2020
Հայաստան

05.08.2020. Կորոնավիրուսով վարակի 288 նոր դեպք, երկու մահ

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 դեպք։ Կատարվել է 1 848 թեստավորում։ Առողջացած է համարվում 478 մարդ։

Մեկ օրում մահացել է երկու մարդ։  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ԱՆ-ից են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում մահացել է 998 մարդ, որից 288-ը, ըստ ԱՆ-ի, այլ պատճառներից։

Այսպիսով, օգոստոսի 5-ի ժամը 11-ի դչությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 39 586-ի։ Այս պահին փաստացի բուժվում է 7 738 մարդ։

Placeholder
05.08.2020. Կորոնավիրուսով վարակի 288 նոր դեպք, երկու մահ