ՀՀ ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին
Քաղաքական
12:40 05/08/2020
Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է կատարել թվիթերում՝ Բեյրութում նախօրեի երեկոյան տեղի ունեցած ավերիչ պայթյունի վերաբերյալ, որի զոհ դարձավ ավելի քան 100 մարդ, վիրավորվեցին 4000-ից ավելին։

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի սարսափելի նորություններից և դրա ավերիչ հետևանքներից: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայր ժողովրդի հետ է:

Հայաստանը պատրաստ է շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:

Բեյրութի փառքը հաստատ կվերականգնվի»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը։

Placeholder
ՀՀ ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին