Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի կառավարությունը քաղաքացիների կոմունալ ծառայությունների համար կվճարի մինչև հաջորդ տարվա մարտ
Վրաստանի կառավարությունը կոմունալ ծառայությունների համար քաղաքացիների փոխարեն կվճարի նաև նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստում։
«Որպեսզի փոխհատուցեն եկամուտները նվազած կամ աշխատանք կորցրած քաղաքացիներին, կառավարությունը որոշել է կոմունալ ծառայությունների վճարման աջակցության ծրագիրը շարունակել ևս չորս ամիս։ Աջակցությունը լինելու է նույն չափով, ինչ նախկինում, կվաճարի 200 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ու 200 խմ գազի համար։ Համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել աջակցությունից»,-հայտարարել է Գեորգի Գախարիան։