Վրաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին
Կրթություն, գիտություն
11:38 06/08/2020
Տարածաշրջան

Վրաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին

Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին,  հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Ինչպես նշել է նախարարը, այսօրվա համավարակային իրավիճակից ելնելով, ուսման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15֊ին։

«Լսարաններում և դպրոցական դասասենյակներում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15-ին՝ չնայած մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին», - ասել է Միխայիլ Չխենկելին:

Placeholder