Հանրակրթության պետական չափորոշիչը ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետ
Կրթություն, գիտություն
13:01 06/08/2020
Հայաստան

Հանրակրթության պետական չափորոշիչը ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետ

Երեկ քննարկել ենք հանրակրթական պետական չափորոշիչը, որը վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում պետք է կառավարության նիստով ընդունենք։ Այս մասին կառավարության նսիտում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ շատ լայն քննարկումներ կան, ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ շրջանառության մեջ դրված նախագիծը արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, և այս ընթացքում այն կլավարկվի՝ անցնելով ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով»,-ասաց  Ն. Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ փուլում  կառավարությունում քննարկումներ կլինեն առարկայական չափորոշիչների վերաբերյալ.

«Արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումները ամբողջությամբ բաց, լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից,  ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից:  Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է և որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այս օրվանից կյանքի կոչելու։ Եվ  հանրակրթության չափորոշիչը այս իմաստով ունի կարևորագույն և առանցային նշանակություն։ Սա ի գիտություն»,- ասաց նա:

Placeholder