06.08.2020. Կորոնավիրուսի 233 նոր դեպք, երկու մահ
Օրվա թեմա
11:24 06/08/2020
Հայաստան

06.08.2020. Կորոնավիրուսի 233 նոր դեպք, երկու մահ

Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է  կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։ Մահացել է երկու մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171600 թեստավորում:

 

Placeholder
06.08.2020. Կորոնավիրուսի 233 նոր դեպք, երկու մահ