Մակրոնի՝ Բեյրութ այցի ժամանակ ակտիվիստները պահանջեցին Լիբանանի կառավարության հրաժարականը
Քաղաքական
17:52 06/08/2020
Աշխարհ

Մակրոնի՝ Բեյրութ այցի ժամանակ ակտիվիստները պահանջեցին Լիբանանի կառավարության հրաժարականը

Օգոստոսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Բեյրութի այն շրջաններ, որոնք վնասվել են պայթյունի հետևանքով։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Ջումեյզեի քրիստոնեական թաղամասում, որտեղ կան բազմաթիվ ավերված տներ, Ֆրանսիայի առաջնորդին դիմավորել է ցուցարարների բազմությունը: Ակտիվիստները ողջունել են Մակրոնին՝ վանկարկելով «Vive la France!» («Կեցցե Ֆրանսիան») կարգախոսը: Ապա նրանք սկսել են բղավել հակակառավարական կարգախոսներ՝ պահանջելով բարեփոխումներ և Հասան Դիաբի կաբինետի հրաժարականը:

«Հեղափոխություն, հեղափոխություն, հեղափոխություն»,- վանկարկել են ակտիվիստները արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:

Ի պատասխան՝ Մակրոնը բողոքողներին դիմել է հետևյալ բառերով. «Ես ձեզ բարեկամության, եղբայրության և համերաշխության հաղորդագրություն եմ բերել»:

Ֆրանսիայի ղեկավարը խոստացել է, որ Լիբանանը միայնակ չի մնա իրեն պատահած ողբերգության հետ: «Ես նախաձեռնում եմ միջազգային օգնության ծրագիր, մենք ձեզ հաց, դեղամիջոցներ, շինանյութեր կտրամադրենք», - ասել է նա:
 

Placeholder
Մակրոնի՝ Բեյրութ այցի ժամանակ ակտիվիստները պահանջեցին Լիբանանի կառավարության հրաժարականը