«Ֆեյսբուքը» արգելափակել է Թրամփի գրառումը
Աշխարհում
09:42 06/08/2020
Աշխարհ

«Ֆեյսբուքը» արգելափակել է Թրամփի գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառումը ջնջվել է, քանի որ այն ապատեղեկատվություն է պարունակել նոր կորոնավիրուսային վարակի մասին, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝ վկայակոչելով «Ֆեյսբուքի» խոսնակին:

Պետության ղեկավարի գրառումը եղել է մեջբերում իր իսկ հարցազրույցից, որն անցկացվել է «Fox News»- ի թղթակցի հետ։  Հարցազրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ երեխաները «գրեթե անխոցելի են» COVID-19- ի հանդեպ:

Հարցազրույցի տեսանյութը տեղադրվել է նաև Թրամփի «Թվիթթերի» էջում: Այնտեղ ևս արգելափակվել է այդ գրառում ու կից տեղադրված տեսանյութը։
 

Placeholder
«Ֆեյսբուքը» արգելափակել է Թրամփի գրառումը