Հիրոշիմա․ Ճապոնիան հիշատակում է միջուկային հարձակման 75 տարին
Քաղաքական
15:00 06/08/2020
Աշխարհ

Հիրոշիմա․ Ճապոնիան հիշատակում է միջուկային հարձակման 75 տարին

Ճապոնիայի Հիրոշիմա քաղաքում այսօր հիշատակում են աշխարհի առաջին ատոմային ռումբը գցելու 75-ամյակը։ Այս տարի հիշատակության միջոցառումը կրճատվել է կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին գրում է BBC-ն։

1945-ի օգոստոսի 6-ին ԱՄՆ ռմբակոծիչը ուրանի ռումբը ցած նետեց քաղաքի վրա՝ սպանելով շուրջ 140,000 մարդու: Երեք օր անց Նագասակիի վրա նետվեց երկրորդ միջուկային ռումբը: Երկու շաբաթ անց Ճապոնիան հանձնվեց՝ վերջ դնելով Երկրորդ աշխարհամարտին:

Այսօր վաղ առավոտյան, Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն և Հիրոսիմայի քաղաքապետը միացել էին ատոմային հարձակումից փրկվածներին և նրանց սերունդներին քաղաքի Խաղաղության պարկում:

Մեկ րոպե լռություն են պահել ներկաներն տեղի ժամանակով 08:15-ին՝ քաղաքի վրա ռումբը գցելու ճշգրիտ ժամին:

«1945-ի օգոստոսի 6-ին մեկ ատոմային ռումբն ավերեց մեր քաղաքը: Այն ժամանակ լուրերն ասում էին, որ «75 տարի այստեղ ոչինչ չի աճելու»: Եվ ահա, Հիրոսիման վերականգնվեց՝ դառնալով խաղաղության խորհրդանիշ»,-ասել է քաղաքապետ Կազումի Մաթցուին:

Placeholder
Հիրոշիմա․ Ճապոնիան հիշատակում է միջուկային հարձակման 75 տարին