Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը
Իրավունք
13:15 06/08/2020
Հայաստան

Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։

Panorama.am-ի հետ զրույցում տարածված լուրերը հաստատեցին հատուկ քննչական ծառայությունից։

«Առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կհայտնենք»,-ասացին ծառայությունից՝ չպատասխանելով այլ հարցերի։

Placeholder
Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը