Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է ռեկորդային թվով կորոնավիրուսի դեպքեր
Աշխարհում
11:37 07/08/2020
Աշխարհ

Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է ռեկորդային թվով կորոնավիրուսի դեպքեր

Հնդկաստանում կորոնավիրուսային դեպքերն անցել են երկու միլիոնը՝ հասնելով համաճարակի ևս մեկ մռայլ հանգրվանի, որի հետևանքով զոհվել է ավելի քան 41,000 մարդ՝ աշխարհի երկրորդ ամենաշատ բնակիչ ունեցող երկրում: Այս մասին գրում է aljazeera-ն։

Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ անցած 24 ժամվա ընթացքում 62,538 դեպք է գրանցվել` ամենաբարձր թիվը մեկ օրում, որով երկրում վարակվածների  ընդհանուր թիվը հասել է 2,03 միլիոնի: Նաև, 886 նոր մահվան դեպքեր են գրանցվել, ընդհանուր դառնալով 41.585-ի:

Սակայն շատ փորձագետներ կասկածում են պաշտոնական թվերին և ասում են, որ իրական թվերը կարող են շատ ավելի բարձր լինել:

Հնդկաստանն աշխարհում երրորդ ամենաշատ տուժած երկիրն է՝ ԱՄՆ-ից և Բրազիլայից հետո:

Placeholder
Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է ռեկորդային թվով կորոնավիրուսի դեպքեր