Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին կհատկացնի 17 միլիոն դոլար
Միացյալ Նահանգները Բեյրութի ռմբակոծությունից հետո 17 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Լիբանանին, ասվում է ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Միացյալ Նահանգները 17 միլիոն դոլար օգնություն է տրամադրում Լիբանանին՝ պատասխանելու օգոստոսի 4-ի սարսափելի ողբերգությանը»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ողբերգության արդյունքում վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, 300 հազարից ավելի մարդ մնացել է անօթևան: Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 154 մարդ: