«Լոռի»-ի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվել է «Ուրարտու»
Սպորտ
12:21 08/08/2020
Հայաստան

«Լոռի»-ի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվել է «Ուրարտու»

Հայկական «Լոռի» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, «Լոռի»-ի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվելու է «Ուրարտու», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա նիգերացի կիսապաշտպանը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարին։

Ակումբի կազմում դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։ 20-ամյա կիսապաշտպանը «Լոռիի» մարզաշապիկով մասնակցել է 55 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Placeholder