Հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնանկումը կազմել է 19.13%
Տնտեսություն
13:52 08/08/2020
Հայաստան

Հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնանկումը կազմել է 19.13%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հուլիսը 2019թ.հուլիսի նկատմամբ) կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 2.1% գնանկում:

2020թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.15% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.27% նվազում):

ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 5.5% գնանկում:

Վերջինիս մեծապես նպաստել է բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 25.2% և 10.3% գնանկումը:

Ըստ վիճակագրության, բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.4%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 25.2% գնանկում:

Մրգի ապրանքախմբում  2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.6% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ`10.3% գնանկում:

2020թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 19.13%:

Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով
10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 2.0 տոկոսային կետով:

 

Placeholder