08.08.2020. Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք , մահվան 8 դեպք
Օրվա թեմա
11:13 08/08/2020
Հայաստան

08.08.2020. Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք , մահվան 8 դեպք

Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40, 185-ի։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 785 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1013-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 387 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32, 395, փաստացի բուժվողներինը՝ 6777 (մեկ օրում նվազել է 195-ով): Մեկ օրում արվել է 1444 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 174 438 թեստ:

Placeholder
08.08.2020. Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք , մահվան 8 դեպք