Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում ավելի քան 60 մարդ անհայտ կորած է համարվում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մահվան դեպքերի թիվը հասել է 154-ի։ Մահացածներից 25 հոգու ինքնությունը դեռ հաստատված չէ: Բացի այդ, ավելի քան 60 մարդ դեռ անհայտ կորած է»,- ասված է Լիբանանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, 300 հազարից ավելի մարդ մնացել է անօթևան։