Վրաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության մասին
Քաղաքական
14:39 08/08/2020
Տարածաշրջան

Վրաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության մասին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, որ երկիրը շարունակում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները ռազմավարական ոլորտներում` ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության (ԵՄ) հետ, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

«Այսօր Վրաստանը լիովին պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին: Մեր գործընկերները դա տեսնում և գնահատում են: Սա գործընթաց է, որը շուտով  կունենա իր վերջնարդյունքը», - շեշտել է Գախարիան:

Ըստ նրա, Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը և Վրաստանի խաղաղ զարգացումը նախապայման են երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար:

Ավելի վաղ վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ երկիրը չի կարող դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս, քանի դեռ երկիրը չի լուծել իր բոլոր տարածքային վեճերը:

2019 թվականին Վրաստանում ՆԱՏՕ-ի Դաշնակիցների գրասենյակի ղեկավար Ռոզարի Պուգլիսին էլ հայտարարել էր,  որ դաշինքը չի դիտարկի Վրաստանի անդամակցությունը առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների:

Placeholder
Վրաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության մասին