Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ. ՊԲ
Քաղաքական
14:30 08/08/2020
ԼՂՀ

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ. ՊԲ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  2800  կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ պաշտոնական կայքէջից։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ նախորդ շաբաթվա տվյալների (հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատված) համեմատ, այս շաբաթ հակառակորդը ավելի հաճախ է խախտել հրադադարի ռեժիմը։ Վերոնշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1700 կրակոց:
 

Placeholder
Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ. ՊԲ