Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները
Քաղաքական
13:24 10/08/2020
Աշխարհ

Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հերքել է, որ Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ մեկ մարդ է զոհվել։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Բելառուս»-ը։

«Զոհեր չկան»,- ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովան ասել է աղբյուրին։

Նա նշել է, որ պատրաստում են հաղորդագրություն, թե քանի մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ։

Բելառուս իրավապաշտպանները հայտարարել են 200 ձերբակալվածի մասին։

Placeholder
Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները