Վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները օծել են Ախալքալակի փողոցները
Հասարակություն
15:23 10/08/2020
Տարածաշրջան

Վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները օծել են Ախալքալակի փողոցները

Ախալքալաքում Վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները օծել են քաղաքի փողոցները՝ խաղաղության և հանգստության համար:

Jnews.ge-ի փոխանցմամբ, վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները շրջել են ամբողջ քաղաքում՝ Աստվածամոր սրբապատկերով:

Ըստ նրանց, նրանք որոշել են օծել քաղաքը, և մասնավորապես քաղաքի կենտրոնը, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել սպանություն, որպեսզի Ախալքալաքում երեկ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո խաղաղություն և հանգստություն լինի:

Placeholder