Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լիբանանի վարչապետ Հասսան Տիապիի կառավարության անդամ Վարդինե Օհանյանը պահանջում է կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում է «Արևելք» պարբերականը։
Օհանյանը տարածած հայտարարության մեջ նշել է, որ առաջիկա նիստում պահանջելու է վարչապետի և ամբողջ գործադիրի հրաժարականը։
Օհանյանը կառավարության միակ հայ անդամն է, նա ստանձնել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վնասվածքներ ստացել է45 հազար մարդ, մի քանի տասնյակ մարդ համարվումէ անհետ կորած։
Պայթյունին հետևել են հակակառավարական ակցիաներ։