«Ժողովուրդ». ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուզում են լայն լիազորություններ տալ
Օրվա մամուլ
09:46 11/08/2020
Հայաստան

«Ժողովուրդ». ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուզում են լայն լիազորություններ տալ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ: Բանն այն է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում և ստեղծել հնարավորություններ էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար` տալով դրան լայն լիազորություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից փորձաքննության է ենթարկվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը:

Խմբակցությունն առաջարկում էր, որ ԱԺ նախագահը պատգամավորի նկատմամբ կիրառի օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց` էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, սակայն վարչությունն առաջարկում է ամրագրել, որ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել, այսինքն` դա պարտադիր չէ:

Բացի այդ, նրանք գտել են, որ նախագիծը պարունակում է ֆինանսատնտեսական որոշ հիմնախնդիրներ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա ֆինանսավորման ծավալներում այս հանձնաժողովի գործունեության և սպասարկման հետ կապված ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Եվ այդ պատճառով առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուզում են լայն լիազորություններ տալ