«Լիդիան». Ծրագրում ենք սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթաց
Տնտեսություն
17:22 11/08/2020
Հայաստան

«Լիդիան». Ծրագրում ենք սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթաց

«Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի  շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից»,- ասված է «Լիդիան» ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ըստ ընկերության, վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից  արտագաղթել է մոտ 500 մարդ:

««Լիդիանը» օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի  բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն  ու կադրերի արտահոսքը»,- նշում են ընկերությունից, ավելացնելով, որ բնակիչներից ստացել է աջակցության,  աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ։

Placeholder
«Լիդիան». Ծրագրում ենք սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթաց