Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում. Սամսոն Մաթևոսյանի փոխատեղումը համարում են պաշտոնի իջեցում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում ուշագրավ կադրային փոփոխություններ են սկսվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը և նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում:
Բանն այն է, որ կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ Սամսոն Մաթևոսյանը բավականին մտերիմ կապերի մեջ է եղել ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, իսկ Քննչական կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ նախկին իշխանության հետ կապ ունեցող պաշտոնատար անձանց պաշտոնը որոշել են իջեցնել և հետո, ըստ էության, «հաջողություն մաղթել»: Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սամսոն Մաթևոսյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է: Այսինքն՝ Արմավիրի մարզպետի եղբայր լինելն ըստ էության չի խանգարել, որպեսզի նրա պաշտոնն իջեցնեն: Այստեղ ավելի շատ դեր է խաղացել նախկին իշխանության հետ կապ ունենալու հանգամանքը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։