«Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսաշրջային այցերը դադարեցված են
Օրվա թեմա
20:23 11/08/2020
Հայաստան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսաշրջային այցերը դադարեցված են

 «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մինչև արտակարգ իրավիճակի ավարտը արգելոցում զբոսաշրջային այցերը դադարեցված են  լինելու։ 

«Հարգելի´ քաղաքացիներ,

Համավարակով (COVID-19) պայմանավորված մինչև արտակարգ իրավիճակի ավարտը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսաշրջային այցերը դադարեցված են:

Ցանկացած անօրինական մուտք կամ գործունեություն արգելոցի տարածքում օրենքով ենթակա է վարչական պատասխանատվության»,-հայտնում են արգելոցից։

Placeholder