Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են․ մարզպետ
Քաղաքական
19:47 11/08/2020
Հայաստան

Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են․ մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը ծանոթացել են սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական հրետակոծությունից տուժած տների վերականգնման աշխատանքներին: Այս մասին հայտնում է  ՀՀ Տավուշի մարզպետարանը:

«Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և որակին:

Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են»,-տեղեկացնում է մարզպետարանը:

Placeholder